ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.05.2020 | 00:06
Մի՛ են­թարկ­վիր ա­մեն հող­մի և մի՛ գնա ա­մեն շավ­ղով, քան­զի դրանք մե­ղա­վո­րի ու եր­կե­րե­սա­նի մար­դու բա­ժինն են։ Հաս­տա՛տ ե­ղիր քո ի­մաս­տու­թյան մեջ, և քո խոս­քը թող մե՛կ լի­նի։ Լսե­լու մեջ փութ­կո՛տ ե­ղիր և պա­տաս­խան խոս­քի մեջ`համ­բե­րո՛ղ։ Ե­թե քո մեջ ի­մաս­տու­թյուն կա, պա­տաս­խա՛ն տուր մեր­ձա­վո­րիդ, իսկ ե­թե ոչ` քո ձեռ­քը թող բե­րա­նիդ վրա լի­նի։
Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 5. 11-15
Դիտվել է՝ 7333

Մեկնաբանություններ